Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայաստանում ցանկացած ակնթարթ իր մեջ անվտանգային ու պետականության սպառնալիքի բաղադրիչ է պարունակում

Հայաստանում ցանկացած ակնթարթ իր մեջ անվտանգային ու պետականության սպառնալիքի բաղադրիչ է պարունակում
02.08.2024 | 09:37

Լիդերի և, ընդհանրապես, պետության ղեկավարի գլխավոր առանձնահատկություններից մեկը պատասխանատվությունն է, որը ցանկացած ղեկավարի համար պետք է լինի առանձնակի կարևոր, քանի որ ցանկացած բարդ որոշում, առավել ևս պետության համար գերկարևոր նշանակության, ընդունվում է հենց նրա կողմից։ Մյուս կարևոր բաղադրիչը, ինչի մասին քանիցս բարձրաձայնել եմ, լիդերի կանխատեսելիության չափաբաժինն է, որը, ինչպես և վերը նշված հանգամանքը, չափազանց առանցքային է։

Այն, ինչը ես հենց նոր թվարկեցի, քաղաքագիտական աքսեոմատիկ տարրեր են, որոնք, որպես կանոն, կիրառվում են պրակտիկ քաղաքականության մեջ, որին մենք, ի դեպ, ականատես ենք եղել Հայաստանի անկախացման, մինչև 2018-ն ընկած ժամանակահատվածը։ Իսկ այն, ինչը մենք տեսնում ենք հետտասնության շրջանում, որևէ աղերս չունի դասական քաղաքագիտության, ինչպես նաև քաղաքականության հետ։

Փաշինյանական «ծուռ հայելիների» աշխարհը հայի ու հայկականության համար պատուհասություն է, որի կրողն ենք մենք բոլորս անխտիր (նայած ով, ինչ աստիճանի է կրում դրա հետևանքը)։ Նիկոլի անպատասխանատվության դրսևորումների հարյուրավոր դեպքեր ու դրվագներ կան, սկսած 44-օրյա պատերազմում նրա կողմից իրականացված վակխանալիայից, մինչև սեփական կառավարության ներկայացուցիչներին հերթով փուռը տալու դրվագները։ Նա խաբում ու քցում է յուրաքանչյուրին՝ սկսած իր «խաչը համբուրած» դատավորից ու «նախկին» համարվող չինովնիկից, մինչև շարքային մաքսավորը, ով դրոշն էր սխալ տեղադրել։

Ասեմ ավելին, նա շարունակելու է քցել բոլորին և առաջին հերթին սեփական թիմի անդամներին, որոնք գլխապատառ ու ինքնամոռաց պահում են վերջինիս աթոռը։

Նիկոլը չի սիրում ոչ ոքի, անգամ իր երեխաներին, որոնց բազմաթիվ անգամ սարքել է ձեռքի գործիք ու հանրային թիրախավորման առարկա, միայն թե մնա իշխանության ու փող աշխատի։ Փո՛ղ՝ ահա Նիկոլի ու նիկոլիզմի միակ կրոնն ու պաշտամունքի առարկան․ մարդ, ով «նախկիններին» մեղադրում ու պարսավում էր կոռուպցիայի ու չարաշահումների մեջ, ով սուր գանահարում էր «պադավատապետությունը», «ախռաննիկների բազմությունը», այսօր մինչև կոկորդը թաթախված է կոռուպցիոն սխեմաների մեջ ու պատսպարվում է մի քանի տասնյակի հասնող մեքենաների ու «ախռաննիկների» շարասյան թիկունքում։

Սրանք փաստեր ու իրողություններ են, որոնց մասին գիտի գրեթե յուրաքանչյուր մտածող ու բանական հայ, ով կարողանում է տրամաբանել, զուգահեռներ անցկացնել նախկինում եղած «վատ» բարքերի և ներկայումս գոյություն ունեցող անտերխանայի միջև։ Անտերխանա՛, քանի որ Հայաստանի նման անօրակարգ երկրում, որտեղ ցանկացած ակնթարթ իր մեջ անվտանգային ու պետականության սպառնալիքի բաղադրիչ է պարունակում, չի կարող թույլ տալ մեկ ամիս արձակուրդի մեկնող վարչապետացուին, ով բոլոր դարդերն ու խնդիրները մի կողմ թողած, թքած ունենալով, հանգիստ հեծանիվ է քշում եվրոպական մայրաքաղաքներում, կնոջ հետ «լեքսուսյան կայֆեր» անում, մասնակցում անբովանդակ համերգների։

Հասկանո՞ւմ եք, խորհրդարանական պետության ղեկավարը, ով երկրի «համար մեկն» է, մեկնում է մեկ ամիս եսիմինչով զբաղվելու, իսկ տարածաշրջանը եռում է․ Էրդողանը հայտարարում, թե ինքն է 44-օրյայի միակ ու անկրկնելի քավորը, Իրանում հրապարակային սպանում են առանցքային չինոնվնիկի, Ալիևը օրը մի հայտարարություն է անում «միջանցքի» թեմայով, Վրաստանում խորհրադարանական ընտրություններից «5 պակաս» վիճակ է, ԱՄՆ-ում լուրջ գործընթացներ են նախագահի ընտրությունների հետ կապված, Ուկրայինայում ռուսներն են բեկում իրավիճակը, իսկ Նիկոլը յուղում է հեծանիվի հետևի «պոդչևնիկը»։ Համաձայնեք՝ կոլորիտային տեսարան է, չէ՞։

Հիմա փորձում եք միացնել ձեր վառ երևակայության հնարավոր մաքսիմալ տարբերակն ու մի պահ պատկերացնում, որ, ասենք, Նիկոլի նման վարքագիծը, օրինակ, 2016-ին դրսևորվում էր Սերժ Սարգսյանի կողմից։ Դիցուք, ապրիլի 1-ին, երբ նախագահ Սարգսյանը Նյու-Յորքում ՄԱԿ-ի սամիթին էր, չէր գալիս Հայաստան, կամ, ասենք, 2016-ի հուլիսի 17-ին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, մեկնում էր 40-օրյա արձակուրդ, կամ թե չէ, ԱՄՆ-ի կամ ՌԴ ընտրություններին ընդառաջ անձնական հարցերով էր զբաղվում ու ոչ մի «սիգնալ» չէր ուղարկում համապատասխան բևեռ։ Մարազմ է, չէ՞, իրավացի եք․․․

Չէ՛, մինչև 2018-ն էլ խնդիրներ ու բացթողումներ եղել են, հասկացեք, չեմ վիճի, այլ հակառակը՝ ձեր ասածին մի քանի դրվագ ինքս կհավելեմ, բայց պետության ղեկավարի կանխատեսելի ու պատասխանատու լինելու դեպքում Սարգսյանը փորձել է մնալ իր տեղում, ինչպես և հարիր է երկրի ղեկավարին՝ մի բան էլ ավելի արագ որոշում ընդունել․ օրինակները բաց աղբյուրներում դրված են, հանգիստ կարդացեք։

Ու ամենակարևորը, ես ոչ թե համեմատում եմ Սերժ Սարգսյանին Նիկոլի հետ կամ նրանց վարքագծերը համադրում, այլ ուղղակի հիշեցնում եմ, որ երկրում իրավիճակներն ու որոշումները ընդունվում են ղեկավարի կողմից, ով պետք է ընդամենը ունենա տրամաբանություն ու մի քիչ քթածակ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3890

Մեկնաբանություններ